Ջուլհակյան Արուսը լրագրողների հետ զրույցում ապնդել է, թե Հայատանում երբևէ ազատ խոսքն այնքան պաշտպանված չի եղել, որքան այժմ՝ իրենց իշխանության օրոք:
 
Հարց՝ եթե Արուսը չի նենգափոխում դաժան իրականությունը, ապա ինչո՞ւ է դիցուք Արմեն Աշոտյանն այժմ անազատության մեջ, կամ ինչո՞ւ Սամսոնյանն ու Սաղաթելյանը երկար ժամանակով հայտնվեցին բանտում, ինչո՞ւ են ընդդիմադիր գրառումները նույնիսկ «լայքելու» համար մարդկանց գործից հանում. պետական համակարգում աշխատողները կրակն են ընել՝ զրկվելով տարրական ազատություններից նույնիսկ սոցցանցային տիրույթում:
 
Նիկոլը կառուցում է բռնապետություն, իսկ հայտնի է, որ ցանկացած բռնապետական համակարգի հիմքում ընկած է ազատ խոսքի դեմ տեռորը: Ընդ որում՝ տեռորն իրականացվում է ոչ միայն բացահայտ քրեական հետապնդումների, այլև նուրբ, քողարկված մեթոդների միջոցով, որոնք ստեղծում են վախի մթնոլորտ հասարակության ներսում: Կամ Նիկոլի՝ ընդդիմադիր լրագրողների ու ԶԼՄ-ների նկատմամբ դրսևորած ծաղրական վերաբերմունքն ինչպե՞ս մեկնաբանենք, ինչպե՞ս գնահատենք փաստը, որ Հայաստանում նույնիսկ լրատվամիջոց փակելու փորձեր են արվում…
 
Այսօր ստեղվել է մի իրավիճակ, երբ ազատ խոսքի իրավունք ունեն միայն նրանք, ովքեր գովերգում են գործող վարչախմբին՝ իրականությունը հանրությանը մատուցելով Նիկոլին ու թուրքերին ձեռնտու երանգներով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել